Ողջունում եմ Ձեզ ՀՀ Շենգավիթի վարչական շրջանի "Բերկուտ" համատիրության կայքէջում, որտեղ Դուք կգտնեք համակագրված և ընդգրկուն տեղեկատվություն համատիրության աշխատանքային գործունեության վերաբերյալ:
Համատիրության գործունեության թափանցիկության և մատչելիության ապահովման, բաց և հրապարակային աշխատանքի, ինչպես նաև բնակչության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների իրազեկման և տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով "Բերկուտ" համատիրության համակարգում մշտապես լայնածավալ աշխատանքներ են իրականացվել, ինչի ապացույցն է նաև մեր կողմից սույն կայքի ստեղծումը:
Համալրելով կայքը նորամուծություններով, քաղաքացիների համար օգտակար տեղեկատվությամբ, համատիրության գործունեությունը լուսաբանող տարաբնույթ բաժիններով` մենք կփորձենք հասարակության համար հնարավորինս թափանցիկ դարձնել մեր աշխատանքը:
Համատիրության կայքէջում կարող եք ծանոթանալ նաև մեր աշխատակազմի գործունեությանը, կառուցվածքի առանձնահատկություններին, իսկ "Գրադարան" բաժնում կգտնեք Ձեզ հուզող հարցերի պատասխանները:
Կարևորելով Ձեր կարծիքներն ու առաջարկները հանրությանը հուզող հարցերի շուրջ` ակնկալում ենք Ձեր մեկնաբանություններն ու արձագանքները, որոնք շատ կարևոր են համատիրության գործունեությունը կատարելագործելու համար:
Հիրավի, հանրության վստահությունն ու հետաքրքրությունը մեր աշխատանքի նկատմամբ պարտավորեցնում է մեզ պարբերաբար հարստացնել կայքը հետաքրքիր և օգտակար տեղեկատվությամբ:
Շնորհակալություն համագործակցության համար:
2011թ.-ի ապրիլի 9-ին և 16-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել են համատիրության 18 շենքերի բնակիչներ:
Ընդհանուր առմամբ համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի ընթացքում «Բերկուտ» համատիրության սպասրկման ...